«Մեզ համար շատ ուրախալի է, որ այս տարի ունենք մասնակից Արցախից» ,- Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց Արամ Խաչատրյան- մրցույթ մշակութային հիմնադրամի տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանը: Խոսքը Մարիաննա Մարտիրոսյանի մասին է, որը ներկայացնելու է հենց Արցախը: Հավելենք, որ արդեն 13-րդ անգամ Երեւանում կկայանա Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը, որը դարձել է մեր երկրի մշակութային այցեքարտերից մեկը: Ավանդաբար այն մեկնարկում է հունիսի 6-ին՝ մեծանուն կոմպոզիտորի ծննդյան օրը:
Այս տարի Խաչատրյանական մրցույթում կմրցեն վոկալիստները:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ