Լրահոս
Օրվա լրահոսը

Գարեգին արք. Բեկչյանը Պոլսի հայոց պատրիարքի թեկնածու է, մյուս թեկնածուները՝ ենթադրելի են (Տեսանյութ)

Մայիս 25,2017 15:43

«Ստիպված գնաց այդ քայլին, այլ անելիք չուներ: Եթե հրաժարական չտար, կարգալույծ կարվեր»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արք. Աթեշյանի հրաժարականին, ասաց տարածաշրջանային հարցերով փորձագետ Սարգիս Հացպանյանը: Նրա տեղեկություններով՝ Արամ արք. Աթեշյանը նամակ է գրել Պոլսի հայոց պատրիարքի տեղապահ Գարեգին  արք. Բեկչյանին, որ ընդունում է վերջինիս իշխանությունը:

Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ առաջիկայում սկսվելու է Պոլսի հայոց պատրիարքի ընտրությունների կազմակերպման գործընթացը: Գարեգին արք. Բեկչյանը Սարգիս Հացպանյանին հայտնել է, որ ինքը մասնակցելու է ընտրություններին. «Նա տեղապահ լինելուց բացի, նաեւ պատրիարքի թեկնածու է»:

Հացպանյանը կարծում է, որ Արամ արք. Աթեշյանը թեեւ իրավունք ունի, բայց չի առաջադրի իր թեկնածությունը. «Այս ամբողջ խայտառակությունից հետո նա նեցուկ չունի, հայկական համայնքում նրա հանդեպ ատելություն կա, Մայր Աթոռն էլ իր հերթին, ինչպես ժողովուրդն է ասում, «պորտը տեղը դրեց»:

Սարգիս Հացպանյանի խոսքով՝ ամենայն հավանականությամբ թեկնածուների թվում կլինեն նաեւ Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արք. Չուլջյանը եւ Սահակ եպիս. Մաշալյանը:

«Միակ բանը, որ ընտրություններից հետո թուրքական իշխանությունները պետք է թույլատրեն, Պոլսի հայոց պատրիարքի՝ հոգեւորականի հանդերձանքով աշխարհիկ վայրերում հայտնվելն է»,-եզրափակեց փորձագետը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Sargis says:

    Տարածաշրջանային հարցերով փորձագետ Սարգիս Հացպանյանին.
    Բեկչյանը Աթեշյանից կարող է մի բանով տարբերվել`
    տարիքի բերումով ավելի վաղ է կապված թուրքական սպասարկությունների հետ,
    զավեշտալի է, որ թուրքերի նախաձեռնած կեղծ հակամարտության մեջ շահ եք փնտրում:
    Ի վերջո, Կ.Պոլսի պատրիարքությունը հայկական նվիրապետական աթոռ չի եղել, հիմնվել է 1453-ին քաղաքը նվաճած սուլթան Մեհմեդի կողմից, հայերի միջոցով բոլոր քրիստոնյաներին կառավարելու նպատակով: Իրենց հիմնածն է, ում ուզեն` կնստեցնեն: Քանի դեռ այդ աթոռն էլ իրենց սրտում է:
    Իսկ հայերը կրոնական համայնք չեն, մանավանդ, հիմա:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031