Այսօր «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին լրագրողները հարցրեցին, թե չե՞ն պատրաստվում համագործակցել Զարուհի Փոստանջյանի «Երկիր Ծիրանի» կուսակցության հետ:
Նա պատասխանեց. «Շատ պիտի ուզենայինք, որ Զարուհին մնար կուսակցությունում միջընտրական շրջանում՝ թեկուզ, եթե ինքը հայտնվել էր փոքրամասնության մեջ քվեարկողների: Ես ինքս հայտնվել եմ փոքրամասնության մեջ: Մարդը, եթե քաղաքական, կուսակցական կյանքի մեջ է, մեկ-մեկ պիտի սուսուփուս կրենք պատասխանատվություն՝ մեծամասնության կարծիքի համար: Բոլոր դեպքերում դուք գիտեք, որ ինքը ցայտուն քաղաքական գործիչ է դարձել: Դա հիմնականում իր եւ նաեւ մյուսների անհատական հատկանիշների շնորհիվ է, բայց այնտեղ նաեւ «Ժառանգության» ներդրումը քիչ չէ: Ամեն մեկը պետք է շարունակի իր քայլով: Ես Զարուհուն եւ իր կուսակցությանը բարին եմ մաղթում, շատ հոգեհարազատ անվանում է ստացել, ինչու չէ՝ չենք բացառում նաեւ համագործակցությունը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ