Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք չհայտարարված պատերազմ ունենք ու փակ սահմաններ». Գագիկ Մինասյանը՝ ներդրումային միջավայրի մասին

Մայիս 25,2017 14:11

«Վերջին շրջանում տնտեսությունն աշխուժանում է, տնտեսական ակտիվության ցուցանիշն աճում է, գրեթե բոլոր ոլորտներում աճ ունենք»,-«Փաստարկ» մամուլի ակումբում այսօր հայտարարեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

«Ստվերի կրճատման առումով իրական աշխատանք ենք կատարում»,-չնայած փորձագետների հակառակ  պնդումներին, վստահեցրեց նա: Ինչ վերաբերում է վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից շարունակ խոսվող ներդրումներին, Գագիկ Մինասյանը նշեց. «Թյուր կարծիք կա, թե ներդրումը գումարն է, մինչդեռ ներդրումն այն տեխնոլոգիաներն են, որոնք աշխատանք են ստեղծում, ապրանք արտադրում: Բիզնեսմեն պետք է հրավիրել, ոչ թե ֆինանսիստ, որը փող կտա ու կգնա: Օբյեկտիվորեն, մենք շատ թերություններ ունենք այդ հարցում՝ չհայտարարված պատերազմ, փակ սահմաններ, տրանսպորտային ծանր իրավիճակ, փոքր շուկա»:

Գագիկ Մինասյանի խոսքով՝ այս պարագայում անլուրջ  է ակնկալել, որ մեծ ներդրումներ կգան ՀՀ, բայց աստիճանաբար  բարեփոխումները տեսանելի կլինեն նաեւ արտաքին ներդրողների համար:

Մանրամասն քիչ ուշ՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031