Կառավարությունն այսօր որոշեց Կարեն Բոթոյանին նշանակել Գեղարքունիքի մարզպետ: «Հարցեր կա՞ն պարոն Բոթոյանին»,- հարցրեց վարչապետ Կարեն Կարապետյանը: Տեսնելով, որ հարցեր չկան, վարչապետը Բոթոյանին տեղեկացնել, որ մարզպետների աշխատանքի ոճի ու հաշվետվությունների ներկայացման մեջ փոփոխություններ են արվել, 2017 թվականին համակարգված աշխատանք է ակնկալում, նաեւ ասաց, որ մարզպետների աշխատանքի գնահատման հայտանիշները վերանայվելու են:
Վարչապետը Կարեն Բողոթյանին իրազեկեց, որ մարզպետները պետք է կրթվեն Ամերիկյան համալսարանում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ