Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանի այցելուները՝ «ընդդեմ» Հայաստանի զբոսաշրջիկների. «168 ժամ»

Մայիս 25,2017 12:10

Ըստ Համաշխարհային բանկի տվյալների՝ Վրաստանը 2016 թվականին ունեցել 6 մլն 351 հազար զբոսաշրջիկ, Հայաստանը՝ 1 մլն 260 հազար։ Տարբերությունը հսկայական է, եթե հաշվի չառնենք մի կարևոր «մանրուք»՝ Համաշխահային բանկի ներկայացրած միջազգային զբոսաշրջության, այցելությունների թվի գծապատկերը սխալ է։ Այո, Համաշխարհային բանկի կայքում նույնպես կարելի է սխալներ գտնել։ Բանն այն է, որ այս Հայաստանի և Վրաստանի տվյալները համադրելի չեն՝ դրանք տարբեր ցուցանիշներ են։ Հայաստանի դեպքում ներկայացված է զբոսաշրջիկների թիվը, իսկ Վրաստանի դեպքում՝ այցելուների։

Դրանք տարբեր բաներ են։ Պարզաբանենք։ Ըստ ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության մեթոդաբանության՝ միջազգային զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձ, որը հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս, քան 24 ժամ, և ոչ ավելի, քան անընդմեջ 1 տարի ժամանակով։ Այսինքն՝ նրա հիմնական նպատակը ճանապարհորդելն է, այլ ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելը, որի դեպքում ուղևորության համար վճարումները կկատարվեին ժամանած վայրում աշխատանքային գործունեությունից ստացված ֆինանսական միջոցների հաշվին։ Կարճ ասած, երկիր այցելող բոլոր այցելուները չեն, որ համարվում են զբոսաշրջիկ։ Հայաստանի վիճակագրությունը ներկայացնում է զբոսաշրջիկների թիվը՝ հենց այս մեթոդոլոգիայով։

Իսկ Վրաստանի դեպքում Համաշխարհային բանկը վերցրել է այցելությունների թիվը։ Որպեսզի հասկանալի լինի, թե այս թվերը որքանով են տարբերվում, կոնկրետ տվյալներ նշենք։ 2016 թվականին Հայաստան կատարվել է ընդհանուր առմամբ մոտ 2.9 մլն այցելություն (աղբյուրը՝ ՀՀ սահմանահատումների ծավալները՝ ըստ ՀՀ սահմանային անցման կետերի), որից զբոսաշրջային այցելություն եղել է 1.26 միլիոնը։ Վրաստանը 2016 թվականին ունեցել է 6.3 մլն այցելություն, որից զբոսաշրջային եղել է 2.7 մլն-ը։ Այսինքն՝ համեմատություն տանելիս կամ պետք է Հայաստանի 2.9 միլիոնը համեմատվեր Վրաստանի 6.3 մլն-ի հետ, կամ պետք է Հայաստանի 1.26 մլն-ը համեմատվեր Վրաստանի 2.7 մլն-ի հետ։

Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031