Լրահոս
Օրվա լրահոսը

«ՕՐՕ»-ն կդառնա՞ կուսակցություն. «Հայկական ժամանակ»

Մայիս 25,2017 11:16
azat arshakyan

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիր Ազատ Արշակյանը կարծում է, որ դաշինքին մաս կազմող քաղաքական ուժերն ու անհատները մեկ կուսակցության մեջ միավորվելու համար պետք է իրենց ծրագրերը նույնական դարձնեն։

Այս մասին Ազատ Արշակյանն ասաց armtimes.com–j հետ զրույցում՝ անդրադառնալով «ՕՐՕ»-ի մեկ կուսակցություն դառնալու հեռանկարին։

Նշենք, որ նախօրեին «Ազատություն» ռադիոկայանի եթերում «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն ասել էր, որ կուսակցությունը պետք է խոշորանա։ «Շարքային քաղաքացու համար գաղտնիք չէ, որ սրանք չընտրություններ էին, որտեղ թիրախավորված էր մեր դաշինքը՝ հայտնի պատճառներով, եւ եղավ այն՝ ինչ եղավ։ Զարգացումները ցուցանում են որպես պատգամ թե՛ կեղծված ընտրությունները, թե՛ կեղծված հանրաքվեն, թե՛ Ընտրական օրենսգիրքը , թե՛ վերջին ընտրությունը, որ կուսակցությունը պետք է գնա խոշորացման։ «Ժառանգությունն» այդ գիտակցումն ունի»,- ասել էր Րաֆֆի Հովհաննիսյանը՝ նշելով, որ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի մյուս առաջնորդների հետ հանդիպել է եւ «Ժառանգությունը» հունիսի վերջին համագումար կհրավիրի։

Ազատ Արշակյանը նկատում է, որ նախընտրական փուլում համագործակցելով, եթե նույնիսկ Ազգային ժողովում հայտնվեին, ապա շատ հնարավոր էր, որ միասին չգործեին՝ ելնելով ծրագրային տարբերություններից, անհատների ամբիցիաներից։ «Որոշակի ծրագրերի համար խոշորացում, համագործակցություն կարող է լինել նաեւ այլ կազմակերպությունների հետ։ Համագործակցությունը միշտ կարելի է

ենթադրել, երբ որ կա նպատակ, կա ծրագիր, կա գաղափարախոսություն։ Ես կարծում եմ՝ «Համախմբումը» եւ «Ժառանգությունը» նույնը չեն, որպեսզի նրանք միանան, բայց եթե նրանք որոշում կայացնեն նույն ծրագիրը մշակեն, նույն նպատակը ունենան, ներքին քաղաքական կարիերայի, անհատների հարցերը լուծեն, ինչու չէ՝ կարող են միանալ։ Հնարավոր է, եթե նպատակ կա»,- ասաց Ազատ Արշակյանը։

Տիրայր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031