Հայաստանի տնտեսության վիճակին վերաբերող պաշտոնական ցուցանիշներն ու պաշտոնական կանխատեսումները, մեղմ ասած, այնքան էլ լավատեսական չեն։
Նախ՝ ցուցանիշների մասին։ Օրերս ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց այս տարվա առաջին 4 ամիսներին վերաբերող սոցիալ-տնտեսական նախնական տվյալները։ Եվ դրանցից ակնհայտ է դառնում, որ տարվա սկզբին գրանցվող փայլուն ու ոգեւորող ցուցանիշներից գրեթե ոչինչ չի մնացել։ Ճիշտ է, տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) աճը 4 ամիսների կտրվածքով բավականին բարձր է՝ մոտ 5.7 տոկոս, բայց դա միայն առաջին երեք ամիսների աճերի շնորհիվ։ Մասնավորապես հունվարին ՏԱՑ-ը անցած տարվա հունվարի համեմատ աճել էր 6.8 տոկոսով, փետրվարին՝ 6.4 տոկոսով, մարտին 6.7 տոկոսով։ Իսկ ահա ապրիլին, անցած տարվա նույն ամսվա համեմատ աճը ընդամենը 3.4 տոկոս է։ Փաստորեն ապրիլին ՏԱՑ-ի աճի տեմպը գրեթե կրկնակի նվազել է:
Այդ նվազումը հիմնականում պայմանավորված է արդյունաբերության ու գյուղատնտեսության ոլորտում արձանագրված ցուցանիշներով։ Արդյունաբերությունում ապրիլին արձանագրվել է 4.3 տոկոս աճ։ Սա մոտ 3 անգամ քիչ է նախորդած երեք ամիսների աճերի միջինից։ Հունվարին աճը 11 տոկոս էր, փետրվարին՝ մոտ 20 տոկոս, մարտին՝ 17 տոկոս։
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում