Այսօր՝ մայիսի 25-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում Վանաձորի բժշկական կենտրոնի շտապօգնության հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Գուգարքի բաժին, որ կանչով մեկնել է Գուգարք գյուղի 6-րդ փողոցի 42 տուն, որտեղ տան մուտքի աստիճաններին հայտնաբերել են տղամարդու դի:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ տեղի ունեցածը սպանություն է, սպանվածն էլ նույն հասցեի բնակիչ, 34-ամյա Տիգրան Էդոյի Մարտիրոսյանն է:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածը Վանաձորում հայտնի քրեական հեղինակություն «Ճաճոյի» Էդոյի տղան էր:
Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com–ի կայքում