Լրահոս
Օրվա լրահոսը

Դեղաբույս, որը մաքրում է արյունը, իջեցնում արյան ճնշումը

Մայիս 25,2017 13:00

Անհրաժեշտ է նաեւ մաշկային եւ գինեկոլոգիական տարբեր հիվանդությունների ժամանակ

Հունիս ամսից բնության մեջ նկատելի է դառնում ծաղկած նարգիզը, որը բնաբուժության մեջ հայտնի է դեղատու վաղենակ անվամբ: Բուժական նպատակով օգտագործում են բույսի ծաղկաբույլերը` թարմ կամ չորացրած:

Դեռեւս վաղ ժամանակներից բույսն օգտագործել են չարորակ նորագոյացությունները բուժելիս` որոշ չափով բարերար ազդեցություն գործելով հիվանդի ինքնազգացողության վրա:

Վաղենակն ունի հակաբորբոքային, դաբաղող, արյունը մաքրող, հանգստացնող, արյան ճնշումը իջեցնող, վերքերը լավացնող, ախտահանող ազդեցություններ: Այն կիրառվում է հիպերտոնիկ հիվանդության ժամանակ, որոնք ուղեկցվում են սրտի աշխատանքի հաճախացած ռիթմով, լյարդի եւ լեղապարկի հիվանդությունների, ստամոքսի եւ տասներկումատնյա աղու խոցային հիվանդությունների, գաստրիտների, էնտերիտների, կոլիտների, մաշկային եւ գինեկոլոգիական տարբեր հիվանդությունների ժամանակ:

Ներքին ընդունման  ջրաթուրմ պատրաստելու համար անհրաժեշտ է վերցնել 2 թեյի գդալ ծաղիկներ, որը պետք է  թրմել 15 րոպե 2 թեյի բաժակ եռման ջրում: Օգտագործել հավասար քանակությամբ, օրական 4 անգամ:

Արտաքին օգտագործման  ջրաթուրմ պատրաստելու համար անհրաժեշտ է 20 գրամ ծաղիկները 1 թեյի բաժակ եռման ջրում թրմել: Օգտագործել սալջարդի, այրվածքների, ցրտահարությունների, դժվար լավացող վերքերի, չիբանների, ինչպես նաեւ քթի եւ կոկորդի ողողումների ու լվացումների ժամանակ:

Քսուք պատրաստելու համար վերցնել 10 գրամ մանրացրած եւ փոշիացրած ծաղիկներ, խառնել 50 գրամ վազելինի հետ եւ քսել մաշկի ախտահարված հատվածին:

Ծաղիկների թարմ հյութով կարելի է բուժել մեղուների եւ թունավոր միջատների կծած վերքերը:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

24.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031