Լրահոս
Օրվա լրահոսը

Կնճիռների առաջացումը կանխող դիմակներ

Մայիս 25,2017 12:30

Հայտնի է, որ ավելի լավ է կանխարգելել, քան եղածը սկսել շտկել: Դեմքի եւ պարանոցի մաշկի ծերացումը եւս ունի այդ խնդիրը եւ եթե պարբերաբար սնուցող, խոնավեցնող դիմակներ դնեք, ապա կնճիռները շուտ չեն հայտնվի:

Վերցնել 1 ճաշի գդալ կաթնաշոռ եւ խառնել նույնքան գազարի կամ որեւէ այլ մրգի կամ բանջարեղենի հյութի հետ: Դիմակը քսել դեմքին եւ պարանոցին, պահել 20 րոպե:

Վերցնել 2 ճաշի գդալ սպիրտ, 2 ճաշի գդալ ջուր եւ խառնել 100 գրամ տաքացրած մեղրին: Դիմակը քսել դեմքին, պահել 10-12 րոպե: Այն ունի մաքրող, ախտահանող եւ մաշկը փափկեցնող հատկություն:

Երիտասարդացնող դիմակ կարող եք պատրաստել հետեւյալ բաղադրատոմսով` վերցնելով 90 գրամ գարու ալյուր, որին խառնել 35 գրամ մեղր եւ 1 ձվի նախապես հարած դեղնուց: Դիմակը քսել դեմքին, պահել 15-20 րոպե:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

24.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031