Ազգային ժողովի հենց առաջին նիստին «Ելք» դաշինքը բոյկոտեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ կաթողիկոսի ելույթները: «Առավոտը» «Ելքի» պատգամավոր Սասուն Միքայելյանին հարցրեց՝ ձեր բոյկոտի իմաստը ո՞րն էր, մարդիկ ասում են՝ ձեւական բան էր, մանդատները վերցրել եք, էլ բոյկոտը ո՞րն է: Նա պատասխանեց. «Մեր մանդատները իշխանությունը չի տվել, մենք մանդատները իշխանությունից չենք վերցրել, որ հիմա էլ մանդատ բոյկոտենք: Այն մարդիկ, ովքեր մեզ ձայն են տվել, մենք մեր նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացել ենք, որ կպահպանենք ամեն մի ձայնը, որ մարդկանց տված ձայների տոկոսի չափով կպաշտպանենք ժողովրդի իրավունքները: Իսկ մանդատները մեզ իշխանությունը չի տվել, որ մանդատն էլ բոյկոտենք»:
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ
Լուսանկարը՝ հեղինակի
«Առավոտ»
24.05.2017