Ինչու են 25 տարվա ընթացքում ձախողվել բոլոր ընդդիմությունները՝ ԱԺՄ-ից սկսած, Կոնգրեսով եւ ՕՐՕ-ով վերջացրած: Նախ՝ իրենք` ընդդիմադիրները, չեն կարծում, որ ձախողվել են, նրանց թվում է, որ մեծ հաջողությունների են հասել, որ ժողովուրդն իրենց շատ էր սիրում, նույնիսկ պաշտում էր, իրենց հետ մեծ հույսեր էր կապում, բայց «իշխանությունը բռնազավթածները» դիմեցին ապօրինությունների, բռնությունների եւ ճնշեցին «համաժողովրդական շարժումը»: Հենց որ ընդդիմադիրներն ընկնում են նման դատողությունների շրջապտույտի մեջ՝ վերջ, նրանք պարտված են: Ոչ թե այն պատճառով, որ այդ դատողությունները սխալ են (հատկապես ապօրինությունների եւ բռնությունների մասով ճիշտ են), այլ որովհետեւ դրանք անպտուղ են:
Ընդդիմությունների ռազմավարական սխալն այն էր, որ նրանց թվում էր, թե ընտրություններից մի քանի ամիս առաջ կակտիվանան, կուսակցություններ, դաշինքներ կստեղծեն, մի երկու «հուժկու» հայհոյանք կհնչեցնեն իշխողների հասցեին, եւ վերջ՝ իշխանությունը նրանց գրպանում է: Իսկ եթե չի ստացվում, ապա մնացած 4-5 տարիներին կարելի է խոսել «բռնազավթման» մասին, պահանջել «անհապաղ իշխանափոխություն» եւ արտահերթ ընտրություններ: Մարտավարական սխալն էլ այն էր, որ այդ ընդդիմադիրները մշտապես փնովում էին մյուս ընդդիմադիրներին եւ «թռնում էին դեմքին» այն բոլոր մարդկանց, որոնք թեկուզ ինչ-ինչ «երանգներով» իրենց հետ համաձայն չեն: Ֆեյսբուքի դարաշրջանում դրա համար բուծվում են հատուկ «պատժիչ բրիգադներ»:
Եվ ահա ասպարեզում հայտնվեց «Ելքը», որն առայժմ, համենայնդեպս, չի գնում այդ տրորված եւ միեւնույն ժամանակ փակուղի տանող ճանապարհով: Քննադատության սրությունը պահպանվել է, բայց չկան «անհապաղ իշխանափոխության» սին խոստումներ: Այդ դաշինքի ներկայացուցիչներն ասում են՝ կաշխատենք 5 տարի եւ կփորձենք 2022 թվականին խորհրդարանում մեծամասնություն ստանալ: Եթե չկարողանանք, կաշխատենք եւս 5 տարի եւ հաջորդ փորձը կանենք 2027 թվականին: Քաղաքական եւ հասարակական գործընթացների ավանդական ընկալումների համար դա արտառոց է հնչում՝ «ինչպե՞ս թե, 2027 թվականին, մինչեւ այդ երկիրը կկործանվի, բոլորը կփախչեն, Հայաստանում մարդ չի մնա»: Բայց ավելի արագ կփախչեն, եթե սուտ խոստումներ տաս, թե հեսա դրախտ կլինի, միայն թե մենք գանք իշխանության, եւ դուք փրկված եք: Դա, բացի հիասթափությունից, ոչ մի ուրիշ բանի չի բերում:
…Կա, իհարկե, «այլընտրանքային տարբերակ». «Սաղ սուտ է, միայն զենքով, միայն կրակելով, միայն վառելով, միայն ժողովրդի ընդվզմամբ: Բա Ռոբեսպիերը, բա Լենինը, բա Չե Գեւարան»: (Իբր այդ մարդիկ ինչ-որ լավ բան են արել): Բան չունեմ ասելու՝ փորձեք: Եթե ստացվի, չմոռանաք գիլյոտինը դնել Հանրապետության հրապարակում: Խորովածի մանղալի տեղը:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Այո, քայլ-քայլ, նպատակասլաց պիտի աշխատել, առանց ամպագոռգոռ կուրծք ծեծելու ու հոխորտացող հռետորաբանությամբ, առանց դատարկապորտ դեմագոգիայի, բայց հպարտ արժանապարտությամբ: Ժողովուրդը, մարդիկ, քաղաքացիները կգնահատեն ԵԼՔ-ի աշխատանքն ու ջանքները, վստահ եմ!!!!
Եվ ահա ասպարեզում հայտնվեց հերթական «Ելքը»:
Սպասեք եւս 5 տարի:
Զանազան վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանի քաղաքացիներից ավելի քան 50 հազար հոգի տարեկան անվերադարձ լքում են երկիրը:
5 տարում՝ 250 հազար հոգի:
25 տարում՝ 1 250 000 հոգի:
Բա հետո՞…
Ո՞վ է մեղավոր, ի՞նչն է պատճառը:
«Спасение утопающих — дело рук самих утопающих»
Ոչ միայն հայաստանաբնակ ժողովուրդին այլ նաեւ ընդհանուր Հայութեան բազկերակի արժեւորման կապակցութեամբ, Ընդդիմութեան ցնորամիտ delusional լինելը, յոռեգոյն պարագային անգամ, նուազ ողբերգական հետեւանքներ ունի, քան թէ այդ արմատական-ծայրահեղական խմբակների – նոյն նիւթի վերաբերեալ – երեւակայական «հաշիւները», տեւական ինքնախաբէութիւնը…
Առաջինի պարագային, ընտրութիւններին պարտուեցան, նոր ու թարմ ընդդիմութեան կարիքը ստեղծեցին. երկորդ պարագային՝ մարդիկ մեռան, հայի ձեռքով հայ հողի վրայ՝ նոր հայ որբեր գոյացան…
Ասում են, սուրբ տեղը դատարկ չի մնում, պարտվելու ու դրա արդյունքում բողոքելու համար ոչ մի ճիգ պետք չի գործադրել, իսկ հաղթանակի համար առաջինը ինքդ քո հանդեպ շատ դաժան պայքար պետք է տանես ու հաղթես քո ներքին թշնամուն՝ միջիդ անգյալին ու բողոքականին՝ աստծո օգնությամբ ( ով չգիտի թե ով է աստվածն ասեմ, մարդն իր հնարավորությունների հինգ տասը տոկոսն է օգտագործում, աստվածն այն գաղափարն է, որի միջոցով մարդը կարողանում է հավատի ու աղոթքի միջոցով հայտնվել այնպիսի հոգեկան երանելի վիճակի մեջ, երբ քո հնարավորությունները այդ հինգ տասը տոկոսից ավելանում են ու դու դա ընկալում ես որպես հրաշք, որովհետեւ դրա բացատրությունը չունես, դրա համար հավատն ու աղոթքը ոչ մի արժեք չունեն, եթե դրա արդյունքում դու չես հայտնվում հրաշքում ու այդ երանելի հոգեվարքի մեջ)։ Կարճ ասած, այնտեղ, որտեղ պետք է լիներ հաղթանակ ու ծովից ծով Հայք, չհերիքեց մեր հավատը, որ աստված մեզ օգներ ու արդյունքում ստացանք նույն արդյունքը, բայց բացասական նշանով։ Այնպես որ, աստված կօգնի, եթե նպատակիդ հասնելու հավատ ունենաս ու հաղթանակի ակնկալիքի երանելի հոգեվիճակ։
+36