Լրահոս
Օրվա լրահոսը

Գայանեն երազում է նմանվել քույրիկին՝ Սյուզի Կենտիկյանին

Մայիս 24,2017 22:15

«Դինամո» մարզադահլիճում անցկացված բռնցքամարտի Հայաստանի պատանիների առաջնության աղջնակների մրցաշարի 48 կգ քաշային կարգում չեմպիոնի կոչումը նվաճեց 16-ամյա Գայանե Տեր-Բարսեղյանը (մարզիչ՝ Վարդան Հարությունյան):

Գայանեն բռնցքամարտով զբաղվում է անցած տարվա սեպտեմբերից, ու սա նրա առաջին հաջողությունն է՝ առայժմ հանրապետական ռինգում: Աղջնակը ռինգում հեռու գնացող նպատակներ եւ ոգեւորության իր օրինակն ունի՝ հորաքրոջ աղջկան, հանրահայտ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանին: Նա ցանկանում է հավասարվել Սյուզիին եւ, ինչու չէ, ավելի շատ տիտղոսներ նվաճել:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031