Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Թրամփ զույգի հետ հանդիպմանը հետաքրքրվել է ԱՄՆ նախագահի սննդակարգից, գրում է Associated Press-ը։
«Ինչո՞վ եք նրան կերակրում՝ պոտի՞ցայով (սլավոնական ընկույզով թխուկ-խմբ.)»,- հարցրել է Պապը Մելանյա Թրամփին։
Առաջին տիկին, ըստ երևույթին, միանգամից չի հասկացել, որ խոսքը սլովենական ավանդական ուտելիքի մասին է։ Լրագրողները ենթադրում են, որ փոխարենը նա հասկացել է «պիցցա»։
«Պոտի՞ցա։ Ահ, այո»,- ժպիտով պատասխանել է նա։
Նշենք, որ Մելանյա Թրամփը ծնունդով Սլովենիայից է։
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ