Տեղի ունեցավ «Արքայական փայլ. պրուսական դղյակներն ու այգիները Բրանդենբուրգում եւ Բեռլինում» լուսանկարչական ցուցահանդեսի բացումը
Այսօր Հայաստանի ազգային պատկերասրահի Ժամանակավոր ցուցադրությունների սրահում տեղի ունեցավ «Արքայական փայլ. պրուսական դղյակներն ու այգիները Բրանդենբուրգում եւ Բեռլինում» լուսանկարչական ցուցահանդեսի բացումը։
Ներկա էին Գերմանիայի Բրանդենբուրգ երկրամասի գիտության եւ մշակույթի նախարար Մարտինա Մյունխը եւ Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։
«Սա եւս մեկ հնարավորություն է ամրապնդելու հայ-գերմանական մշակութային հարաբերությունները».- ասաց Արմեն Ամիրյանը։
Նախարար Մարտինա Մյունխն էլ պարզաբանեց նկարները. «Նկարներում պատկերված դղյակները սկսել են կառուցել 17-րդ դարից մինչեւ 20-րդ դարն ընկած ժամանակահատվածում: Դրանց մի մասը տուժել է բեռլինյան պատի առկայությունից, բայց դրա փլուզումից հետո այն շարունակում է իր ողջ շքեղությամբ եւ գեղեցկությամբ ներկայանալ զբոսաշրջիկներին» :
Ցուցահանդեսն ուղեկցվում էր երաժշտությամբ եւ հյուրասիրությամբ:
Գայանե ԻՍՐԱՅԵԼՅԱՆ