Այսօր «Ավրորա-2016» մարդասիրական առաջին մրցանակի հաղթող Մարգարիտ Բարանկիցեի հետ Գյումրի էր եկել նաև «Ավրորա 2017»-ի հավակնորդ, ամերիկացի բժիշկ Թոմ Քաթենան։ Հիշեցնենք, որ նա 2008 թվականից մարդասիրական գործունեություն է ծավալում Սուդանի Դեմոկրատական հանրապետության Նուբա լեռների Գիբել քաղաքում։ Նա տեւական պատերազմի ու աղքատության ճիրաններում գտնվող ու 750.000 բնակչություն ունեցող այդ շրջանի միակ վիրաբույժն է։
Վերջինս եկել է Հայաստան՝ մասնակցելու Երևանում արդեն երկրորդ տարի կայացող «Ավրորա» մարդասիրական մրցանակաբաշխությանը։ Բժիշկը խոստովանում է, որ չէր կարողանա գալ մեր երկիր, եթե երեք հայ բժիշկներ՝ գնդապետ Գևորգ Ոսկանյանը, մայոր Հայկ Հովհաննիսյանն ու Արմինե Բարխուդարյանը չմեկնեին Նուբա լեռներ՝ փոխարինելու իրեն։ «Շնորհակալ եմ հայ բժիշկներին, եթե նրանք չգային Նուբա, չփոխարինեին ինձ, ես չէի կարողանա գալ Հայաստան, որովհետև այնտեղ աշխատանքը բարդ է ու ահավոր շատ», -ասաց վիրաբույժը։
Նա նաև նշեց, որ հայերը ջերմ ու հյուրընկալ ժողովուրդ են։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ