Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ի՞նչ նպատակի համար ծախսեց «Ավրորայի» մրցանակակիրը՝ պարգև ստացած 100 հազար դոլարը (Տեսանյութ)

Մայիս 24,2017 19:40

Ինչպես տեղեկացրել ենք,  այսօր Գյումրիում էր «Ավրորա» մարդասիրական առաջին մրցանակի հաղթող Մարգարիտ Բարանկիցեն։ Նա, անդրադառնալով Հայաստանում առաջին անգամ անցկացված մրցանակաբաշխությանը, որով «100 կյանք» նախաձեռնության համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանը, Նուբար Աֆեյանն ու Վարդան Գրեգորյանը իրենց երախտագիտությունն են հայտնում նրանց, ովքեր Հայոց Ցեղասպանության ժամանակ վտանգելով  սեփական կյանքը՝ փրկել են հայերին, պարզաբանեց, թե ինչ է իր համար նշանակում այդ մրցանակը։

«Ինչպես Մարիամը Գաբրիել հրեշտակապետից իմացավ, որ իր մեջ կրելու է Աստծո որդուն, ասաց՝ թող լինի Աստծո կամքը, նույնպես և ես ընդունեցի իմ մրցանակը՝ որպես Աստծո կամք և ասացի՝ ամեն ինչ Աստծո ձեռքերում է, թող ի կատար ածվի նրա կամքը։ Ես հայրենիք չունեմ, լքել եմ իմ երկիրը, ու այդ մրցանակը ես ընդունեցի որպես Աստծուց եկած մի ուղերձ, որն ասում էր՝ մի վախեցիր։ Նվիրաբերած գումարով ես կարողացա բոլոր երեխաներին հույս տալ, որոնք կորցրել էին իրենց հույսը․․․ Իմ համար շատ կարևոր է, որ  հայկական Սփյուռքը, որ կարող էր այդ գումարն օգտագործել հայ ժողովրդի տարբեր խնդիրները լուծելու համար, դիմեց այդպիսի մեծահոգի քայլի և օգնություն բերեց։ Ես դրա մեջ վեհություն եմ տեսնում, և դա եմ հատկապես գնահատում»։

Մարգարիտ Բարանկիցեն նաև ասաց, որ  երբ հուսահատվում է,  դիմում  է խաչված Քրիստոսին, որն  իրեն ասում է՝ մի վախեցիր, գնա առաջ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Յօդուածի վերնագիրը յայտնում է թէ մրցանակակիրը ստացած գումարը ծախսեց ինչ-որ մի նպատակով:

    Հետաքրքրական նկատելով վերնագրի ներկայացումը, երկու անգամ կարդացի յօդուածը, սակայն ափսոս, չհասկացայ թէ ի՞նչ է այդ նպատակը, ճիշդ ո՞ւր է ծախսուել այդ պարգեւը:

    Ստիպուած ենք տեսանի՞ւթը դիտելու, որ հասկանանք…

    «Նվիրաբերած գումարով ես կարողացա բոլոր երեխաներին հույս տալ, որոնք կորցրել էին իրենց հույսը․․․ »

    այսինքն, երեխաների՞ բաշխեց գումարը… ո՞ր երեխաների… ի՞նչ կազմակերպութեան միջոցաւ…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031