Մանչեսթերի ոստիկանության պետ Իան Հոփքինսը հաստատել է, որ «Մանչեսթեր-արենա»-ում տեղի ունեցած ահաբեկչությունը կազմակերպվել է հանցավոր ցանցի կողմից, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ակնհայտ է, որ խոսքը ցանցի մասին է»,- ասել է Հոփքինսը չորեքշաբթի տեղի ունեցած մամուլի ասուլիսում:
Նա ընդգծել է, որ այս պահին ձերբակալվել է 4 մարդ, և որ չորեքշաբթի կեսօրին ստուգումներ են անցկացվել քաղաքի կենտրոնում:
«Հետաքննությունը շարունակվում է, այնպես որ այլևս չեմ մեկնաբանի»,- ասել է նա:
Մանչեսթերում ահաբեկչությունը տեղի է ունեցել մայիսի 22-ի երեկոյան՝ ամերիկացի փոփ երգչուհի Արիանա Գրանդեի համերգից հետո: Ահաբեկչության զոհ է դարձել 22 մարդ, այդ թվում 12 երեխա, 64 մարդ շարունակում է մնալ հիվանդանոցում, նրանցից 20-ի վիճակը ծայրահեղ ծանր է: 9 մարդ, մեծ մասը երեխաներ, համարվում են անհետ կորած:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ