Լրահոս
Օրվա լրահոսը

Լևոն Մկրտչյանն ընդունել է Բրանդենբուրգի երկրամասի գիտության նախարարին

Մայիս 24,2017 18:40

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանն ընդունել է Գերմանիայի Բրանդենբուրգի երկրամասի գիտության, գիտահետազոտության և մշակույթի նախարար Մարտինա Մյունխի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է գտնվում աստղաֆիզիկայի զարգացմանը նվիրված միջազգային գիտաժողովին մասնակցելու նպատակով : Ողջունելով հյուրին՝ ԿԳ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ հայ-գերմանական հարաբերություններում կրթագիտական համագործակցությունը կարևոր դերակատարություն ունի:

«Շնորհակալ ենք Հայաստանի կրթության և գիտության ոլորտներում գերմանական կողմի ցուցաբերած աջակցության և համագործակցության համար: Մեր կրթական համակարգում ներկայում կարևոր փոփոխություններ են տեղի ունենում, և այդ համատեքստում մենք բարձրագույն կրթության, նաև գիտության նոր մոդելի մշակման առջև ենք կանգնած: Այս առումով Գերմանիայի հետ համագործակցությունը շատ կարևոր է: Շնորհակալ ենք նաև Եվրոպական Միությանը՝ իր թիրախային համագործակցության համար»,-ընդգծել է Լևոն Մկրտչյանը՝ կարևորելով Հայաստանի անդամակցությունը Հորիզոն 2020-ի գիտական ծրագիրն և այդ շրջանակում համատեղ գիտական նախագծերի իրականացման հնարավորությունը: Լևոն Մկրտչյանը հույս է հայտնել, որ առաջիկայում կամրապնդվեն ու կզարգանան հայ-գերմանական գիտական հարաբերությունները ոչ միայն աստղաֆիզիկայի այլ նաև տարբեր ուղղություններով:

Ներկայացնելով Հայաստանի կրթական համակարգում տեղի ունեցող բարեփոխումների ընթացքը՝ նախարարի պաշտոնակատարը շեշտել է, որ դրանք ուղղված են կրթության որակի բարձրացմանը կրթության բոլոր աստիճաններում, ինչպես նաև կրթություն-գիտություն, կրթություն-աշխատաշուկա կապի հնարավոր օպտիմալ մոդելի մշակմանը: Այդ առումով Լևոն Մկրտչյանը կարևորել է գերմանական փորձի ուսումնասիրությունը: Բրանդենբուրգի երկրամասի գիտության, գիտահետազոտության և մշակույթի նախարարն իր հերթին շնորհակալություն հայտնելով ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատարին ջերմ ընդունելության համար՝ նշել է, որ ուրախությամբ է ընդունել Հայաստան այցելելու հրավերը և շատ տպավորված է Բյուրականում անցկացվող աստղաֆիզիկայի և գեոհետազոտությունների խնդիրներին վերաբերվող գիտաժողովից: «Համաժողովն իսկապես արդյունավետ էր, մենք համոզվեցինք, թե աստղաֆիզիկայի ոլորտում, որքան արդյունավետ են համագործակցում մեր երկու երկրների, կրթական, գիտական հաստատությունները:

Համաժողովի արդյունքում պայմանավորվեցինք ամրապնդել և զարգացնել հետագա համագործակցությունը՝ մասնավորապես նպաստելով ուսանողների փոխանակումներին, կրթաթոշակների տրամադրմանը, գիտական շփումներին, այդ հարցում ակտիվացնելով Գերմանական Ակադեմիական Փոխանակման Ծառայության (DAAD ջանքերը»,-նշել է տիկին Մյունխին: Պատրաստակամություն հայտնելով համագործակցությունն ակտիվացնել նաև կրթության ոլորտում՝ տիկին Մյունխին շեշտել է,- «Ի դեմս կրթության և գիտության՝ Դուք ղեկավարում եք Ձեր երկրի համար կարևորագույն ոլորտներ: Ես ևս եղել եմ կրթության նախարար և գիտեմ, որքան պատասխանատու է երիտասարդներին կրթելու հանձնառությունը, քանի որ այդ գործունեությունից մեծապես կախված է երկրների ապագան»: Գերմանիայի Բրանդենբուրգ երկրամասի հետ համագործակցության սկիզբը դրվել է անցած տարվա մարտ ամսին` Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի Գերմանիա կատարած պաշտոնական այցի ընթացքում: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Բոլոնիայի գործընթացին, Եվրոպական կրթական տարածքի ընդհանրական խնդիրներին, միջդպրոցական կապերի ամրապնդմանը և հայ-գերմանական կրթական համագործակցությանն առնչվող մի շարք հարցերի:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031