Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական թղթադրամները հնարավոր է փոխարինվեն պլաստիկ, հիբրիդային դրամանիշներով

Մայիս 24,2017 18:15

«ԵԱՏՄ շրջանակներում միասնական արժույթին անցնելու խոսակցություններն իրականությանը չեն համապատասխանում»,-պատասխանելով հարցին ասաց Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ Մհեր Աբրահամյանը` այսօր ԿԲ-ում կազմակերպված ասուլիսում:

Նրա խոսքով. «Այդ հայտարարություններն այնքան հեռու են իրականությունից, որ մենք էլ սկսել ենք հումորով վերաբերվել: Որեւէ հիմք չկա այդ հայտարարությունների համար: Բազմիցս խոսվել է այդ մասին ե’ւ ԵՏՄ հանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյաների եւ Կենտրոնական բանկերի ղեկավարների կողմից: Մենք ունեք նաեւ հարթակ, որտեղ ԵՏՄ երկրների կենտրոնական բանկերը նույնպես, պարբերաբար, հավաքվում են եւ քննարկում են, այնտեղ բոլոր ԵՏՄ անդամ կենտրոնական բանկերի ղեկավարների մակարդակով բոլորը համակարծիք են, որ օրակարգում նման հարց չկա եւ չի կարող լինել»:

Մանրամասները` տեսանյութում

Ավելին` պարոն Աբրահամյանն ասաց, որ գլխավոր դրամատունը քննարկում է եղած թղթադրամները նոր տիպի դրամանիշներով փոխարինելու հարցը, որոնք կլինեն պլաստիկ կամ հիբրիդային դրամանիշեր. «Եթե կա ռուբլու անցնելու հարց, ապա մենք ինչո՞ւ ենք քննարկում հայկական դրամը նոր տիպի դրամանիշով փոխանցելու հարցը»:


Այսօր Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության եւ զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը եւ Մհեր Աբրահամյանը ներկայացրին հաշվետվություն, թե 2016-ին Հայաստանի ֆինանսական համակարգն ինչպիսին է եղել: ԿԲ պաշտոնյաներն ասացին, որ համակարգն ամրապնդել է կայունությունը եւ արձանագրել աճի ցուցանիշներ: Պարոն Գրիգորյանը նշեց, որ անցյալ տարի չաշխատող ակտիվների տեսակարար կշիռը 6.35 տոկոսով նվազել է: Մարտահրավերն էլ Անդրանիկ Գրիգորյանի ներկայացմամբ, արտաքին աշխարհից բխող ռիսկերն էին, որոնք բացասաբար են ազդել մեր երկրի բանկային համակարգի վրա. «Եթե հաշվի առնենք թե’ տարածաշրջանում եւ թե’ համաշխարհային տնտեսության դանդաղ աճի տեմպերը եւ տեղի ունեցող տնտեսական զարգացումները, բնականաբար իրենք իրենց բացասական ազդեցությունն ունեցան  Հայաստան դրամական հոսքերի ուղիներով,  ինչպես նաեւ Հայաստանից մեր գործընկեր երկրների հետ տնտեսական հարաբերությունների ուղիներով»:

«Նախորդ տարիների համեմատությամբ, 2016-ին վարկերն ու ավանդներն աճել են»,-ասաց պարոն Գրիգորյանը` նշելով, որ սա խոսում է այն մասին, որ հասարակության մոտ վստահությունը բարձրացել է բանկային համակարգի նկատմամբ:

Ըստ ԿԲ պաշտոնյայի, այդ ամենի արդյունքում վերջին տարիներին թե’ դրամային, թե’ արտարժութային տոկոսադրույքները զգալի նվազել են:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031