Մայիսի 6-ին Aravot.am կայքում անդրադարձել էինք Վանաձոր քաղաքի Տերյան փողոցի բաց դիտահորի խնդրին: Այստեղ թաղամասի բնակիչները վտանգներից ու վթարներից խուսափելու համար «ճանապարհային նոր նշան» էին ստեղծել՝ դիտահորում ծառ տեղադրելով:
Խնդիրը բարձրաձայնելուց հետո Վանաձորի քաղաքապետարանի համապատասխան բաժինն անցավ գործի: Այսօր նկատեցինք, որ դիտահորում ծառը բացակայում է, փոխարենը՝ այն ծածկված է համապատասխան կափարիչով:
Նշենք, որ ծառերով զարդարված դիտահորեր կան քաղաքի մի քանի այլ փողոցներում եւս:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ