Մայիսի 24-ին Երեւանի Պեյո Յավորովի անվան 131 հիմնական դպրոցում 7-8 դեսպանների ու քաղաքապետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ նշվեց բուլղարական գրչության տոնը: Ավանդույթներով այս դպրոցը, ինչպես պարզեցինք, սովոր է բարձրաստիճան հյուրերի. 3 նախագահ է հյուրընկալել:
Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը դպրոցի նվիրյալ տնօրեն Գրիգոր Սաֆարյանին, որը պատրաստվում է կենսաթոշակի գնալ, կթության գործում ունեցած ներդրումի համար Երեւանի քաղաքապետարանի անունից շնորհեց Երեւանի պատվավոր մանկավարժ տիտղոսը: Պարոն Սաֆարյանը մեկ այլ` պատվավոր պարգեւատրում էլ ստացավ. Հայաստանում Բուլղարիայի դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչևան Բուլղարիայի նախագահի անունից նրան պարգեւատրեց «Մադարյան ձիավոր» շքանշանով:
Դպրոցի տնօրենն էլ իր հերթին պարգեւատրեց Արամ Սուքիասյանին եւ Արման Սահակյանին: Վերջինս ասաց, որ իր համար մեծ պատիվ է պարգեւատրվել հարազատ դպրոցում` սիրելի ուսուցչի ձեռքով:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Մենք նույնպես շնորհավորում ենք պարոն Գրիգոր Սաֆարյանին ,հիանալի տնորեն, հիանալի մանկավարժ եվ հիանալի մարդ .