Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Թիրախում առաջնահերթ Կարո Փայլանն է՝ իր ակտիվ գործունեությամբ». թուրքագետ Լեւոն Հովսեփյան

Մայիս 24,2017 15:55

«Մտահոգիչ է այդ փաստը, որն արդեն նախադեպ է դառնում: «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» վերնախավն արդեն իսկ կալանավորված է»,-Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայազցի պատգամավոր Կարո Փայլանին անձեռնմխելիությունից զրկելու Թուրքիայի արդարադատության նախարարության՝ օրերս ներկայացրած պահանջին, ասաց թուրքագետ Լեւոն Հովսեփյանը: Հիշեցնենք, որ դատական մարմնի պահանջն ուղղված է նաեւ Փայլանի մի շարք այլ կուսակիցների, նաեւ՝ «Ժողովրդահանրապետական» կուսակցության որոշ պատգամավորների դեմ:

Մեր զրուցակիցը չի բացառում, որ Թուրքիայի խորհրդարանն ընթացք կտա  պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու պահանջին. «Ճիշտ է, այն չի վերաբերում միայն Կարո Փայլանին, թեեւ թիրախում առաջնահերթ հենց նա է՝ իր ակտիվ քայլերով: Հաշվի առնենք, որ նրա կուսակցությունը մասնատված է, ինչի համատեքստում Փայլանն ավելի մեծ դերակատարում ունի»:

Լեւոն Հովսեփյանի բնորոշմամբ՝ նման քաղաքական գործիչներն ու նրանց գործունեությունը ցանկալի չեն ներկայիս Թուրքիայի քաղաքական վերնախավի համար, որն ամեն կերպ փորձում է չեզոքացնել նրանց:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031