«Բնակիչը մտածելու է՝ երեխային տանել կողքի դպրո՞ց, թե այդքան ժամանակ կտրի եւ հասնել, թե տեղափոխվել կողքի գյուղ: Այսինքն, տնից-տեղից կտվի, մյուս գյուղում տուն առնի, իսկ իր տունն ո՞վ կգնի»,-«Հենարան» մամուլի ակումբում այսօր դպրոցների օպտիմալացման շուրջ այսպիսի խնդիրների մասին բարձրաձայնեց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:
Նրա բնորոշմամբ՝ բնակիչները կնախընտրեն տեղափոխվել այն գյուղը, որտեղ գործելու է ընդհանուր դպրոցը, իսկ եթե հնավորություն ունենան՝ միանգամից կտեղափոխվեն մոտակա քաղաք, Երեւան, կամ՝ արտասահման:
Ըստ Վիլեն Խաչատրյանի, օպտիմալացումը կհարվածի հատկապես սահմանամերձ համայնքներին, որտեղ դպրոցները միավորող գործառույթ են իրականացնում: «Կրթօջախի հետ կապված մի ամբողջ ավանդույթների շարք է այդպես վերանալու»,-նկատեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ