Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Դժվար է անգամ իրար աղջիկ չտվող գյուղերին միավորել ու ասել՝ խնդիրները միասին եք լուծելու». տնտեսագետ (Տեսանյութ)

Մայիս 24,2017 13:48

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը կարծում է, որ համայնքների խոշորացման  ծրագիրը տնտեսական առումով արդյունավետ է, բայց պետք է հաշվի առնել հայաստանյան իրականությունը: «Սահմանամերձ համայնքները կարող են լուրջ վտանգի առաջ կանգնել: Ցանկացած կենտրոնացում կարող է հանգեցնել կենտրոնից հեռու գտնվող համայնքների վերացմանը, արտագաղթի ավելացմանը կամ բնակչության թվի կտրուկ նվազմանը»,-«Հենարան» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Հիշեցնենք, որ համայնքների խոշորացման հերթական ծրագիրը հաստատվել է կառավարության մայիսի 18-ի նիստում: «Դժվար է անգամ իրար աղջիկ չտվող գյուղերին միավորել ու ասել՝ խնդիրները միասին եք լուծելու»,-կատակեց փորձագետը:

Վիլեն Խաչատրյանի խոսքով՝ որքան կենտրոնացվում են համայնքների տեղական ինքնակառավարման մարմինները, այնքան դրանք կորցնում են իրենց դերը. «Խոշոր համայնքն է որոշելու փնջի գործունեությունը: Խոշոր համայնքի ներկայացուցիչը կարող է ասել, օրինակ, բերեք իմ ընտրությունների անցնել-չանցնելու ցուցակը: Նրա ընդդիմախոսներն այդպես սեւ ցուցակում են հայտնվելու»:

Տնտեսագետը չի ողջունում նաեւ Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզերը միավորելու պիլոտային ծրագիրը. «Պատկերացրեք, եթե մարզկենտրոնը տեղակայվի Երեւանին հնարավորինս մոտ, Մեղրիում բնակվողները լուրջ ճանապարհ պետք է կտրեն՝ մարզկենտրոն հասնելու համար»:

Թեմայի շուրջ այլ մանրամասները՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031