Պատտայայում կայացած մուայ թայի մրցաշարում օրերս բացառիկ դեպք է գրանցվել: Ռինգում մենամարտող Դորիան Պրայսը (ԱՄՆ) եւ Ջոնաթան Լեկան (Ֆրանսիա) միաժամանակ միմյանց նոկդաունի են ենթարկել: Պրայսը ձեռքով ճշգրիտ հարվածել է մրցակցի ծնոտին, բայց նույն ակնթարթին արմունկի հարված է բաց թողել: Երկուսն էլ հայտնվել են ռինգի հատակին, սակայն հաղթանակը շնորհվել է Պրայսին, քանի որ նա առաջինն է ոտքի կանգնել մինչեւ մրցավարի հաշվի ավարտը:
Eurosport-ը տեղեկացնում է, որ մինչ այդ ԱՄՆ-ն ներկայացնող Դորիան Պրայսը UFC-ում 2007 թվականին անցկացրել է մեկ մենամարտ եւ պարտություն է կրել: Այդ մարտում նրան հաղթել էր Հայաստանը ներկայացնող Ռոման Միտիչյանը :
https://www.youtube.com/watch?v=XApu2VAUfJM
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ kinodir.com-ի