Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանը պիտի մտածի, որ 2018-ին ինքը հեռանում է, 2040 թվականի մասին խոսելը պատեհ չէ». Արամ Սարգսյան

Մայիս 24,2017 13:35
aram sargsyan

Մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշը 2015 թվականի մոտ 3500 ԱՄՆ դոլարից նախատեսվում է 2040 թվականին հասցնել մոտ 15000 ԱՄՆ դոլարի: Առաջիկա 5 տարիների ընթացքում ապրանքների եւ ծառայությունների արտահանումը պետք է կազմի մինչեւ ՀՆԱ 40-45 տոկոսը, 2040 թվականին պետք է հասնի մինչև ՀՆԱ 50-55 տոկոսը: Աղքատության ցուցանիշը առաջիկա 5 տարում առավելագույնը պետք է կազմի 18 տոկոս, իսկ 2040 թվականին՝ 7-8 տոկոս: Ժողովրդագրական իրավիճակի էական եւ կտրուկ բարելավման արդյունքում 2040 թվականին դառնալու ենք 4 մլն:

Ազգային ժողովում նախագահ Սերժ Սարգսյանն ահա այսպիսի խոստումներ տվեց:

Aravot.am-ի հարցին՝ դուք հավատո՞ւմ եք, որ 2040-ին այդպիսի պետություն ենք ունենալու, հավատո՞ւմ եք այն ամենին, ինչ ասաց Սերժ Սարգսյանն ԱԺ-ում՝ «Ելք» դաշկինքի պատգամավոր, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը պատասխանեց. «Սերժ Սարգսյանը պիտի մտածի, որ 2018-ին ինքը հեռանում է, 2040 թվականի մասին խոսելը, կարծում եմ, պատեհ չի իր պարագայում»:

Արամ Սարգսյանի համար տարօրինակ է՝ Սերժ Սարգսյանն ասել է, որ որեւէ պաշտոն չի զբաղեցնելու պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո, ուստի ինչո՞ւ է պլաններ կազմում հեռավոր 2040-ի համար:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031