Մեկօրյա հանգստից հետո Վանյա Սոմովի 15-րդ հուշամրցաշարի մասնակից շախմատի 12 «Աշխարհի պատանի աստղերը» վերսկսեցին պայքարը Կիրիշիում (Ռուսաստան):
Երեկ կայացած վեցերորդ տուրում Արամ Հակոբյանը հերթական հաղթանակը տարավ եւ 4,5 միավորով ուկրաինացի Կիրիլ Շեվչենկոյի հետ միասին գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ Շանթ Սարգսյանն առաջին անգամ անհաջողության մատնվեց:
Այսօր, յոթերորդ տուրում Շանթն ու Արամը խաղատախտակի առջեւ նստելու են միմյանց դեմ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ somovsmemorial.ru-ի