1992 թվականին մենք ժառանգել էինք ավերված, ռմբակոծված, հոշոտված Շուշի և պատերազմի ծանր փորձություններով անցած Արցախի առաջ խնդիր էր դրվել վերականգնել ու նոր շունչ տալ բերդաքաղաքին:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը և նշել, որ անցած 25 տարիների ընթացքում այդ ուղղությամբ մեծ աշխատանք է կատարվել:
Խոսելով քաղաքում հաստատված բնակչության թվի մասին՝ քաղաքապետը նշել է, որ ներկայումս Շուշիում ապրում է ավելի քան 5000 մարդ. ուրախալին այն է, որ տարեցտարի բնակչության թվի աճ է գրանցվում:
«Շատերն են ցանկանում հաստատվել Շուշիում, սակայն 2008 թվականից բնակֆոնդ չունենք: Ազատ տներ կան, որոնց տերերը վաղուց քաղաքում չեն ապրում և, հնարավորության դեպքում, կարելի է այդ տները ձեռք բերել ու տրամադրել այն մարդկանց, ովքեր ապրում են Շուշիում և բնակարանների կարիք ունեն,- հավելել է քաղաքապետը և ընդգծել, որ մեծ ուշադրություն է դարձվում եղած բնակֆոնդի պահպանմանը:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում