ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակարգը հրապարակել է 2018թ. հարկային տարվա բյուջեի խորհրդատվությունները Կոնգրեսին, որով նախատեսվում է բյուջեի զգալի կրճատում, գրում է Masis Post-ը՝ վկայակոչելով Հայ Դատի հայկական հանձնախումբը:
Համաձայն փաստաթղթի՝ Հայաստանին տրամադրվող օգնությունը կկրճատվի 67 տոկոսով՝ 20.4 մլն դոլարից դառնալով 6.8 մլն:
Նախկին խորհրդային հանրապետություններից Վրաստանին և Ուկրաինային հատկացվող օգնությունը կկրճատվի համապատասխանաբր 58 և 70 տոկոսով, իսկ Ադրբեջանինը՝ 90 տոկոսով:
Բացի այդ, բյուջեով վերահաստատվել է 907-րդ ուղղումը, որով արգելվում է Ադրբեջանին օժանդակություն տրամադրել, քանի դեռ նա չի վերացրել Հայաստանի շրջափակումը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ