«Առավոտի» հարցին` ինչ է փոխվել Թուրքիայում «Ակոսի» խմբագրապետ Հրանտ Դինքի մահից հետո, Թուրքիայում հայտնի երգչուհի Սեմա Մորիցը պատասխանում է. «Հրանտ Դինքը միակ սպանված մտավորականը չէ Թուրքիայում, նա մեկն է շատերից … Հրանտ Դինքի մահը թուրք հասարակությանը ցույց տվեց, որ կարող ենք գրկել միմյանց ու երկրի ներսում կիսել սիրելի մարդուն կորցրածի ցավը»:
Հավելենք, որ Սեմա Մորիցը կարդալով Պոլսի «Արաս» հրատարակչության կողմից հայազգի կոմպոզիտոր Գառնիկ Կարմիրյանի մասին տպագրած գիրքը` ձեռնամուխ էր եղել նրա ալբոմի թողարկմանը եւ ստեղծագործությունների ներկայացմանը:
Թուրք երգչուհու հետ բացառիկ հարցազրույցը` «Առավոտի» առաջիկա համարներից մեկում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` www.agos.com.tr-ից, հեղինակ` Պերճ Արապեան