Լրահոս
Օրվա լրահոսը

Չեխ դիմահարդարը ծանոթացրեց ճիշտ հարդարվելու արվեստին. (Ֆոտոշարք)

Մայիս 23,2017 21:50

Մայիսի 23-ին «Էլիտ Պլազայում»  կայացավ դիմահարդարման արվեստին  նվիրված միջոցառում, որին մասնակցում էր Չեխիայից ժամանած  ճանաչված դիմահարդար Տոմաշ Վիդան: Նա հանդիսանում է Չեխիայի առաջատար դիմահարդար-ձեւավորողներից մեկը, որը բազմիցս արժանացել է «Տարվա դիմահարդար»  տիտղոսին:  Տոմաշ Վիդան ունի մի շարք մրցանակներ և աշխատում է տեղի առաջատար նկարիչների, հեղինակությունների, նորաձևության տների հետ, կազմակերպում է և սպասարկում ամենահայտնի ֆեյշն միջոցառումները:

Տոմաշ Վիդան բացատրեց, որ նախ պետք է աչքերը ներկել, ապա դեմքը: Նա ցույց տվեց, թե ինչ երանգների միջոցով կարելի է առավել արտահայտիչ դարձնել աչքերը: Նաեւ հավելեց, որ հարդարվելիս պետք է ստեղծարար լինել:

Միջոցառմանը մասնակցում էր նաեւ Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Միկիսկան: Խոսելով ներկայացված չեխական DERMACOL ապրանքանիշի մասին, դեսպանն ասաց, որ այդ անվան հետ առաջին անգամ շփվել է երիտասարդ տարիքում, երբ կոնտակտային լինզաներ էր պատվիրում:

Տոմաշ Վիդայի օգնական Նատալյան, որը նաեւ թարգմանում էր դիմահարդարին, ասաց, որ Տոմաշն ապշել է` տեսնելով հայուհիներին: «Ինչքա ՜ն գեղեցիկ կանայք կան Երեւանում»,-  Նատալյայի հավաստմամբ ասել է Վիդան:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031