Մայիսի 23-ին «Էլիտ Պլազայում» կայացած դիմահարդարման արվեստին նվիրված միջոցառմանը, որը հյուրընկալել էր Չեխիայից ժամանած դիմահարդար Տոմաշ Վիդային, մասնակցում էր նաեւ Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Միկիսկան:
Դեսպանը նախ գովեց չեխական կոսմետիկան, ապա հիացմունքի խոսքեր հղեց նույն սրահում գտնվող կանանց: «Օ, այնքա՜ն ուրախ եմ, քանի որ գտնվում եմ մի վայրում, որտեղ կանայք մեծամասնություն են: Ես այստեղ ինձ զգում եմ, ինչպես դրախտում…Այսքա՜ն գեղեցկություն, ինչպիսի՜ կանայք… Կուզեի ընդմիշտ մնալ այստեղ, եթե հնարավոր լիներ»,-ասաց պարոն Միկիսկան:
Նրա ձեւակերպմամբ, կանայք դիմահարդարման եւ դեկորատիվ կոսմետիկայի կարիք չունեն, քանի որ բնությունից օժտված են գեղեցկությամբ: «Կանայք ավելի շատ կարիք ունեն ուշադրության եւ ինքնավստահության»,-նշեց Հայաստանում Չեխիայի դեսպանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ