Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասնա ծռեր» խմբի անդամ Լամբարյանի դստերը դատարանից ուղիղ հիվանդանոց տարան

Մայիս 23,2017 20:11

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Լամբարյանի տեսակցությունների սահմանափակման բողոքի քննությունն անորոշ ժամկետով հետաձգեց:

«Պատճառը շատ անհեթեթ պատճառ էր, նիստից տասնհինգ րոպե առաջ քննչական խմբի ղեկավար Էդիկ Հակոբյանը գրություն էր բերել դատարան՝ հայտնելով, որ քանի որ Լամբարյանին առաջադրված մեղադրանքով գործը գտնվում է Էրեբունու դատարանում, Լամբարյանի ներկայությունն իրենք չեն կարող ապահովել, հետեւաբար, Արաբկիրի դատարանը պետք է դիմի Էրեբունու դատարան, որ տեսակցությունների սահմանափակման մեր բողոքի քննությանը Արմեն Լամբարյանի մասնակցության խնդրանքը բավարարվի»,-Aravot.am-ին ասաց Լամբարյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը:

Պապիկյանը դատարանում Հակոբյանի բերած գրության վերաբերյալ հայտարարություն արեց՝ պնդելով, որ Հակոբյանը չարաշահել է  իր լիազորությունները. «Կոպիտ դիտավորությամբ խաթարել է  արդարադատությունն ու դատական նիստը, որովհետեւ մայիսի տասից Լամբարյանի գործն այլեւս իր վարույթում չէ, եւ նա առնվազն հենց մայիսի տասին պետք է դատարանին տեղյակ պահեր, ոչ թե ընդամենը նիստից տասնհինգ րոպե առաջ հայտներ»:

Փաստաբանը դիմել է գործով դատախազին՝ պահանջելով քննչական խմբի ղեկավարի դիտավորության մասով քննություն իրականացնել:

Արայիկ Պապիկյանի խոսքով, իր պաշտպանյալը դեռ նախորդ դատական նիստից երեք օր առաջ գրավոր դատարանին հայտնել էր, որ ցանկանում է մասնակցել նիստերին՝ խնդրելով ապահովել իր մասնակցությունը:

Պարոն Պապիկյանը պատմեց նաեւ, որ այսօր դատարանում Լամբարյանի դստեր ինքնազգացողությունը վատացավ, երբ փոքրիկ աղջիկը տեղեկացավ, որ հորը կրկին դատարան չեն բերել. «Երեխան անցած տարվա ամառվանից հայրիկին չէր տեսել եւ հույս ուներ այսօր տեսնել դատարանում, չէին բերել, առողջական վիճակը վատացավ, դատարանի ու քննչական խմբի այս աճպարարությունը շատ ազդեց երեխու հոգեբանության վրա, դուրս եկավ նիստերի դահլիճից, շտապ օգնություն կանչեցին, բժիշկները զգալով, որ վիճակը լավ չէ՝ անմիջապես հոսպիտալացրին»:

Հենց դատարանից տեղափոխել են գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031