Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կապանի բուժկենտրոնի ղեկավարին ազատել են աշխատանքից

Մայիս 23,2017 19:55

Կապանի բժշկական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռոմիկ Սարգսյանին այսօր ազատել են աշխատանքից, եւ հենց այսօր էլ տնօրեն է նշանակվել Կարեն Մելքոնյանը: Այս լուրը Aravot.am-ի հաստատեց Սյունիքի մարզպետ մամուլի քարտուղար Վազգեն Սաղաթելյանը:

Հիշեցնենք, որ Ռոմիկ Սարգսյանն այս տարվա հունվարին էր նշանակվել բուժկենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:

Թե ի՞նչն էր պատճառը, որ Ռոմիկ Սարգսյանին էլ մարզպետը որոշեց փոխարինել Կարեն Մելքոնյանով, մարզպետի խոսնակը չմանրամասնեց, նշելով. «Ռոմիկ Սարգսյանը նշանակվել էր ժամանակավոր պաշտոնակատար եւ պատշաճ կերպով կատարել է իր աշխատանքային պարտականությունները»:

 

Թե ինչ նոր պաշտոնի են նշանակելու Սարգսյանին, խոսնակն առայժմ փակագծերը չցանկացավ բացել, նա  վստահեցրեց՝ «Մարզի առողջապահության ոլորտում  օպտիմալացման գործընթացներ են գնում, այդտեղ էլ ներառելու ենք Սարգսյանի փորձը»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031