Շվեյցարիայում 89 տարեկանում մահացել է բրիտանացի դերասան Ռոջեր Մուրը, որը նկարահանվում էր Ջեմս Բոնդի դերում: Այս մասին ասվում է դերասանի թվիթերյան բլոգում. հայտարարությունը տեղադրել են նրա ընտանիքի անդամները:
«Ծանր սրտով մենք ստիպված ենք կիսվել սարսափելի նորությամբ. մեր հայրը՝ սըր Ռոջեր Մուրը, այսօր մահացել է: Մեզ մոտ դատարկություն է տիրում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ դերասանը մահացել է «քաղցկեղի դեմ կարճատև, բայց խիզախ պայքարից հետո»:
Մուրը ծնվել է 1927թ. հոկտեմբերի 14-ին Լոնդոնում: Հնդկաստանում Բոնդի մասին 6-րդ ֆիլմի նկարահանումների ժամանակ դերասանը խիստ ազդվել էր այդ երկրում տիրող չքավորությունից և դրանից հետո զբաղվում էր բարեգործությամբ: 1991թ. դարձել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ