Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՊԾ հրավերով Հայաստանում է ԵՏՀ պատվիրակությունը

Մայիս 23,2017 17:24

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հրավերով Երևանում է գտնվում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունը: Նախաձեռնության նպատակն է անցկացնել խորհրդատվական սեմինարիների շարք՝ նվիրված սննդամթերքի արտադրության անվտանգության տեխնիկական կարգավորումներին:

Խորհրդատվություն-սեմինարի մեկնարկը մայիսի 23-ին էր և կամփոփվի մայիսի 26-ին: Քննարկումներից ու թեմատիկ շնորհանդեսներից բացի նախատեսվում են նաև այցեր սննդամթերք արտադրող հայաստանյան ընկերություններ՝ տեղում ծանոթանալու վերջիններիս գործունեությանը: Մայիսի 24-ին սեմինարը կանցկացնի ԵՏՀ տեխնիկական կարգավորման հարցերով Կոլեգիայի անդամ, նախարար Վալերի Կորեշկովը, որն անմիջականորեն մասնակցել է քննարկվող կանոնակարգերի մշակմանը: Մյուս բանախոսները ևս ոլորտի առաջատար մասնագետներ են՝ Իրինա Շպակ (ԵՏՀ տեխնիկական կարգավորման և հավատարմագրման վարչության տեխնիկական կարգավորման և ստանդարտացման բաժնի խորհրդատու), Սվետլանա Սոկոլովսկայա (ԵՏՀ տեխնիկական կարգավորման և հավատարմագրման վարչության համապատասխանության գնահատման և միասնական չափման ապահովման բաժնի պետ), Դմիտրի Կորկանով (ԵՏՀ սանիտարիայի, ֆիտոսանիտարիայի և անասնաբուժության միջոցների նորմերի վարչության սանիտարական նորմերի բաժնի խորհրդատու) և այլք:

Սեմինարների թեմաները բավականին ընդգրկուն են. սննդամթերքի անվտանգության ոլորտում Մաքսային միության (Եվրասիական տնտեսական միություն) ընթացակարգերի տեխնկական կիրառման սկզբունքներ և առանձնահատկություններ, սննդամթերքի մակնշում, սննդամթերքի՝ ընդունված նորմերին համապատասխանության գնահատում, սննդամթերքի արտադրության ոլորտում պետական գրանցում, համատեղ ստուգայցերի ացկացման կարգ և այլն:

Այս ձևաչափով մասնագիտական քննարկումները հնարավորություն են տալիս կողմերին առաջին ձեռքից ծանոթանալու իրավական ակտերին և ընթացիկ փոփոխություններին, առավել տեսանելի են դարձնում ոլորտում առկա խնդիրներն ու  դրանց հնարավոր լուծումները:

 

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031