Լրահոս
Օրվա լրահոսը

ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի միջազգային օրը ՀՀ-ում

Մայիս 23,2017 17:25

Մայիսի 21-ին՝ ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի միջազգային օրը, §Դրական մարդկանց հայկական ցանց¦ սոց. ՀԿ-ն, միանալով միջազգային International AIDS Candlelight Memorial (https://www.candlelightmemorial.org/) կազմակերպության նախաձեռնությանը, Հյուսիսային պողոտայում կազմակերպեց և իրականացրեց նպատակային ակցիա՝ «Միավորվենք՝ վերջ դնելու ՄԻԱՎ-ի համաճարակին» խորագրով: Նմանատիպ ակցիա ՀԿ-ն, ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, իրականցնում է արդեն տասը և ավելի տարիներ:

Ակցիայի ընթացքում, Հյուսիսային պողոտայում տեղակայված շարժական կլինիկայում, բժիշկների օգնությամբ ան­ցորդներին հնարավորություն տրվեց ստանալ ՄԻԱՎ վարակի վերաբերյալ նախա/հետթեստային խորհրդատ­վություն, արագ թեստավորում անցնելու հնարավորություն: Այս միջոցառումը նպատակ ուներ հասարա­կութ­յան շրջանում խրախուսել ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցնելու ցանկությունը, փոխել հետազոտման հետ կապված կարծրատիպերը, ինչպես նաև ամրապնդել այն դիրքորոշումը, որ ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետա­զոտությունը կարևոր է սեփական առողջությունը պահպանելու և վարակի փոխանցումը կանխելու տեսանկյունից: Այս տարի ընդհանուր առմամբ թեստավորմանը մասնակցեցին 121 անցորդներ, և ուրախալի փաստ էր, որ դրական դեպքեր չարձանագրվեցին:

Այս տարի ևս, ի հիշատակ ՁԻԱՀ–ից մահացած անձանց, միջոցառման մասնակիցները կազմակերպեցին սիմվոլիկ մոմավառություն: Միայն թե այս գործողությամբ չսահմանափակվեց ակցիայի իրազեկման բլոկի սահմանները: Ելնելով ժամանակի մարտահրավերներից, յուրաքանչյուր անգամ դրանք նորովի են մատուցվում հանրությանը: Գործընկեր հասարակական կառույցների աշխատակիցների, ՀՀ ԱՆ ներկայացուցիչներին, Հայաստանում Եվրոմիության պատվիրակության քաղաքական, տնտեսական, մամուլի և տեղեկատվության բաժնի փորձագետի օգնությամբ մենք հավաքեցինք հստակ հղում պարունակող փազլ: Իմաստը կայանում էր նրանում, որ այս շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչները, միանալով մեր ակցիային, իրենց պատրաստակամությունն են հայտնում ապահովել բուժման հասանելիությունը ՀՀ-ում:

Ինչպես գիտեք, ՀՀ-ում ՄԻԱՎ-ի նկատմամբ հետազոտությունը, բուժումը, դեղերի տրամադրումը իրականացվում է անվճար՝ ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի միջոցներով և ՀՀ կառավարության աջակցությամբ: Սակայն 2021 թ.-ից Գլոբալ հիմնադրամի ֆինանսավորումը կդադարեցվի և նույն նշված ծառայությունները ամբողջությամբ պետք է իրականացվի ՀՀ բյուջեի հաշվին:

Արդեն իսկ հանրությանը իրազեկելու, անցումային փուլի դժվարությունների հաղթահարման առումով էլ նպատակային փազլի վրա շեշտադրված էր հետևյալ հարցադրումը՝

ՄԻԱՎ վարակի բուժման ապահովման հարցում պետության ներդրումը կարևորվում է այսօր, վաղը… 2021 ?

Ակցիայի շրջանակում մյուս հատկանշական և տեղեկատվական միջոցառումը խորհրդանշական կտորե ՔՎԻԼԹ-ից հատվածների առանձնացումն էր (կտորներից կարված գորգ, որի յուրաքանչյուր հատվածը խորհրդանշում է ՁԻԱՀ-ից մահացած անձի): ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդրին պետական ուշադրությունը, որը կապահովի բուժման անխափան տրամադրումը, կնպաստի ՁԻԱՀ-ից մահվան դեպքերի նվազեցմանը: Այդ էր պատճառը, ոչ պետական սեկտորի ներկայացուցիչներին նաև առաջարկվեց մի կտոր քանդել Քվիլթից՝ ի նշան բուժման անխափան ապահովման և մահվան դեպքերի նվազման:

Հանրության մեջ շրջանառվող թյուր կարծրատիպերի վերանայման և ճիշտ ինֆորմացիա տարածելու նկատառումով մենք պատրաստել էինք երկու պաստառ: Դրանցից մեկում առանձնացված էր բազմապիսի հակասական արտահայտություններ ՄԻԱՎ-ի մասին, իսկ մյուսում ամրագրված էին ՄԻԱՎ-ի վերաբերյալ ճիշտ և քննության չենթարկող հասկացություններ: Ակցիայի ակտիվիստների օգնությամբ անցորդները ծանոթանում էին երկու պաստառների ինֆորմացիային էլ և դրանից հետո նրանց տրվում էր մի կարճ հարց.

-Դուք, ընկերություն կանե±ք ՄԻԱՎ-ով ապրող անձի հետ:

Ողջունելի էր այն փաստը, որ անցորդների դոմինանտ հատվածը դրական էին պատասխանում հարցադրմանը, և ի հավաստում իրենց դիրքորոշման, ՄԻԱՎ-ի խորհրդանիշ հանդիսացող ԿԱՐՄԻՐ ժապավեն էին փակցնում կտավին:

Անցորդների շրջանում նաև անցկացվեց ինտերակտիվ վիկտորինա, և ճիշտ պատասխանների դեպքում նրանց հանձնվեց մոմեր՝ ՄԻԱՎ-ի մասին իրազեկող հաղորդագրություններով:

Միջոցառման ընթացքում կիրառված բոլոր դիդակտիկ, իրազեկող և խորհրդանշական նյութերը պատրաստվել էին ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց անմիջական մասնակցությամբ:

Հիրավի այս անգամ ևս, ՄԵՆՔ՝ մեր գործողություններով, ներդրում ունեցանք ՄԻԱՎ-ի կանխարգելման, հանրության իրազեկման բարձրացման և վարակի տարածման կանխման հարցերում:

Հ.Գ.

Ակցիային մասնակցելու նկատառումով հրավերներ էր ուղարկվել ՀՀ կառավարությանը, ՀՀ-ում գործող միաջազգային և տեղական կառույցներին և ՀԿ-ներին, ՀՀ-ում դիվանագիտական ծառայություն իրականացոնղ անձանց, ԲՈՒՀ-երի ղեկավարներին:

Սակայն, իրենց աջակցությունը միջոցառմանը հայտնեցին միայն ԱՄՆ-ի, Գերմանիայի, Շվեդիայի, Չեխիայի և Ֆրանսիայի դեսպանությունները:

 

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031