Օրեր առաջ Մալթայում կայացած Եվրոպական ուսանողական միության (ԵՈՒՄ) կառավարման խորհրդի նիստի ընթացքում Գոհար Հովհաննիսյանը ընտրվել է Գործադիր մարմնի անդամ։ Գոհարը ստացել է առավելագույն ձայներ` իգական սեռի թեկնածուների համար նախատեսված քվեներում։
Խորհրդին մասնակցել են պատվիրակներ` միությանը լիիրավ անդամ բոլոր երկրներից. Գոհարը հայաստանյան միակ ներկայացուցիչն է եղել։
«Կարծում եմ սա մեծ ձեռքբերում է մեզ համար։ Եվրոպական ուսանողական միությունը մեծ հարթակ է, որտեղ կկարողանանք ներկայացնել Հայաստանի ուսանողությանը, բարձրաձայնել նրա խնդիրներն ու առաջարկությունները»,- ասում է Գոհարը։
Ի դեպ` Գոհար Հովհաննիսյանը սովորում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ապահովագրական գործ ֆակուլտետում եւ Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի(ՀՈՒԱԱ) միջազգային կապերի պատասխանատուն է։
Գայանե Իսրայելյան