«Վարչապետի պաշտոնի համար «քասթինգ» է ընթանում, եւ հիմնական պայքարը ՀՀԿ-ի ներսում է լինելու՝ 2018թ.-ին, երբ ավարտվեն նախագահի լիազորությունները: Այդ պայքարն արդեն իսկ կա»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նրա խոսքով՝ կոնկրետ անձինք են հավակնում վարչապետի եւ նախարարների պաշտոններին, սակայն անուններ փորձագետը չհրապարակեց: Անդրադառնալով արտախորհրդարանական քաղաքական դաշտին՝ Իսկանդարյանը համոզմունք հայտնեց, որ չկա այնպիսի ընդդիմություն, որին ցանկանում է տեսնել հասարակությունը:
«Այն ուժը, որը հիստերիայի եւ բոյկոտի փոխարեն հստակ ծրագրեր կներկայացնի, հաջորդ ընտրություններում կշիռ կունենա: Առայժմ ես չեմ տեսնում այդպիսի ուժերի եւ անձանց»,-նշեց քաղաքագետը:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ