Սերբ թենիսիստը հաստատել է, որ իր նոր մարզիչը Անդրե Աղասին է: Աշխարհի նախին առաջին ռակետները համագործակցությունը կսկսեն «Ռոլան Գարոսում»:
ESPN-ի փոխանցմամբ, Ջոկովիչը վերջին շաբաթներին մշտապես հեռախոսային կապի մեջ է եղել Աղասիի հետ: «Որոշել ենք հանդիպել Փարիզում: Երկուսս էլ ուրախ ենք համատեղ աշխատելու համար եւ իրար հասկանում ենք: Մենք երկարաժամկետ պարտավորություն չունենք: Աղասին մրցաշարում մինչեւ վերջ ինձ հետ չի մնա, այլ մի որոշ ժամանակ կանցկացնի: Մնացածը հետո կտեսնենք», – հայտարարել է Ջոկովիչը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ