Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ապրիլյան քառօրյայի պես սրացում չի լինի, բայց բացառել ընդմիշտ՝ չի կարելի». Իսկանդարյան (Տեսանյութ)

Մայիս 23,2017 14:21

«Ոչինչ նոր չէր ասվածում: Պարզ է, որ սեղանին «Մադրիդյան փաստաթուղթն» է, այլ փաստաթուղթ չկա»,-«Հենարան» մամուլի ակումբում այսօր, անդրադառնալով նորընտիր ԱԺ նիստում նախագահի ելույթին, ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Հիշեցնենք՝ Սերժ Սարգսյանը մասնավորապես ասել էր. «Հայաստանը բազմիցս է կողմ արտահայտվել փոխզիջման  հիման վրա հանգուցալուծման գնալու օգտին, որի էությունը Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու իրացումն է»:

«Դժվար է պատկերացնել., որ Ադրբեջանը կգնա ցավոտ փոխզիջումների… Հակամարտության իրավական կարգավորման հնարավորություններ չկան: ՀՀ-ն հիմա բանակցային գործընթացում գործընկեր չունի»,-նկատեց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Ինչ վերաբերում է սահմանային վերջին  միջադեպի շուրջ Մինսկի խմբի հասցեական   գնահատականին, փորձագետի խոսքով՝ այն Ադրբեջանի վրա ներազդելու փորձ է: Ալեքսանդր Իսկանդարյանը  կարծում է, որ սահմանային լարվածությունը նաեւ Ադրբեջանում ներքաղաքական սրացումների հետեւանք է. «Նավթի գների անկումը, ֆինանսատնտեսական խնդիրներն Ադրբեջանի վերնախավում լուրջ խնդիրներ են առաջացնում՝ կլանային պայքար է ընթանում, զինվորականներ են ձերբակալվում»:

Այդուհանդերձ, քաղաքագետի բնորոշմամբ՝ ապրիլյան քառօրյայի պես սրացում չի լինի, բայց բացառել ընդմիշտ՝ չի կարելի. «Դա Ադրբեջանից մեծ պատրաստվածություն եւ փող է պահանջում»:

Ալեքսանդր Իսկանդարայնը չշրջանցեց նաեւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի վերջին  հայտարարությունը, թե «զորքերի դուրսբերումը՝ խաղաղության փոխարեն, կամ տարածքներ՝ խաղաղության փոխարեն, հնարավոր է»: «Այսինքն, ուզում է ասել՝ տվեք մեզ ինչ-որ բան, որ չկրակենք ձեր վրա… դա դուրս է բանակցային գործընթացի տրամաբանությունից, հասկանո՞ւմ եք: Չի կարելի բանակցել ու միաժամանակ կրակել»,-նկատեց քաղաքագետը:

Թեմայի շուրջ այլ մանրամասները՝ տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031