Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն այսօր «Հենարան» մամուլի ակումբում անդրադարձավ Ադրբեջանում վերջերս աղմուկ բարձրացրած լրտեսական սկանդալին: Հիշեցնենք, որ ձերբակալվել էին մոտ չորս տասնյակ զինվորականներ, որոնք մեղադրվում են հայկական կողմի օգտին լրտեսելու մեջ: «Նրանք անհայտ հանգամանքներում սպանվում են իրավապահ մարմինների կողմից, որոնք փակ դագաղներով բերում հողին են հանձնում՝ առանց բացատրելու, թե ինչ է եղել նրանց հետ»,-ադրբեջանական մեդիայում առկա վերջին տեղեկությունները փոխանցեց քաղաքագետը:
Նաեւ նշեց, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարի եւ ԳՇ պետի միջեւ մրցակցություն է, եւ վերջիններս միմյանց կադրերին փորձում են նշյալ կերպ՝ ՀՀ-ի օգտին լրտեսելու մեղադրանքներով չեզոքացնել. «Տեղեկություններ կան նաեւ, թե ձերբակալված սպաները զինված ապստամբություն էին նախատեսել»:
Հրանտ Մելիք-Շահնազարյանի կարծիքով՝ սպաների ձերբակալությունը կապված է նաեւ այն փաստի հետ, որ վերջիններս հրաժարվել են հունվար-փետրվարին մասնակցել ադրբեջանական կողմի հրահրած սահմանային միջադեպերին:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ