Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՌԴ-ից ՀՀ զենք է մատակարարվելու արտոնյալ պայմաններով. ինչ գնով ՌԴ բանակին են տալիս, նույն գնով տալու են ՀՀ-ին

Մայիս 23,2017 14:02

ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լեւոն Այվազյանն այսօր «Սպուտնիկ Արմենիա» մամուլի սրահում հարցին՝ ՀԱՊԿ քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովն ասել է, որ ՌԴ-ից ՀՀ-ին զենքի, ուղղաթիռների նոր խմբաքանակ է մատակարարվելու 2018-19-ին, ասել էր, ի՞նչ պայմաններով ենք ձեռք բերելու զենքի այդ խմբաքանակը՝ պատասխանեց. «Մենք ունենք տարբեր ծրագրեր, որոնցից մեկը միջպետական վարկի շրջանակներում ՀՀ ներկրվող սպառազինությունն ու ռազմական տեխնիկան է, որն իրականացվում է կանոնավոր ձեւով՝ ըստ մեր կողմից հաստատված ժամանակացույցերի: Որեւէ ուշացումներ չեն լինում, ընդհակառակը, որոշ զինատեսակների  առումով նույնիսկ ժամետից ավելի շուտ է կատարվում: Երկրորդը՝ կրկին երկկողմ ձեւաչափով երկու պետությունների ՊՆ-ների միջեւ առկա ռազմատեխնիկական համագործակցությունն է, որը նույնպես ենթադրում է տարբեր սպառազինության տեսակների, ռազմամթերքի ներկրումներ, նաեւ իրենից ենթադրում է ռազմարդյունաբերական համալիրում երկու պետությունների ձեռնարկությունների միջեւ սերտ համագործակցություն, համատեղ ձեռնարկությունների ստեղծում, որոշ ռազմական նշանակության ապրանքների համատեղ արտադրում եւ այլն»:

Այվազյանն ասաց, որ ՌԴ-ից սպառազինությունը արտոնյալ պայմաններով ենք ձեռք բերում. «ՌԴ-ի հետ մենք ունենք հատուկ համաձայնագրեր, որոնք մեզ թույլ են տալիս ՌԴ-ի հետ ռազմատեխնիկական ոլորտում հատուկ պայմաններով համագործակցել: ՌԴ-ից կարողանում ենք դրանք ձեռք բերել ՌԴ-ի ներքին գներով, այն գները, որ գործում են ՌԴ-ի բանակի համար, նույն գները գործում են նաեւ մեզ համար: Դա իհարկե, յուրահատուկ արտոնություն է, որը կարողանում ենք մեր ռուս դաշնակցի հետ իրականացնել»:

Թե ինչ զինատեսակներ ենք բերում՝ Լեւոն Այվազյանն ասաց, որ ձեռնպահ կմնա նշել, ռազմական գաղտնիք է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031