Սենթ Լուիսում շարունակվում է գրոսմայստերական «2017 Spring Chess Classic» շախմատային փառատոնը:
«A» խմբում խաղացված յոթ տուրից հետո Վարուժան Հակոբյանը 4,5 միավորով միանձնյա գլխավորում է տասը հոգուց բաղկացած մրցաշարային աղյուսակը:
«C» խմբում հանդես է գալիս վեց գրոսմայստեր ու այստեղ էլ առաջատարը մեր հայրենակիցն է՝ Սամուել Սեւյանը: Շախմատիստները ետեւում թողել են արդեն ութ տուր: Սեւյանն իր անվան դիմաց գրանցել է 5,5 միավոր եւ մեկ միավորով առաջ անցել մոտակա մրցակիցներից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ uschesschamps.com-ի