Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՊՆ պաշտոնյան՝ պահածոների տուփերով մեր զինվորին պաշտպանելու մասին. «Դրանք արդյունավետ միջոցներ են, ինչու չէ»

Մայիս 23,2017 13:18

Այսօր «Սպուտնիկ Արմենիա» մամուլի սրահում ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լեւոն Այվազյանին լրագրողները հարցրեցին՝ վերջերս սահմանային հերթական լարվածությունից հետո Ադրբեջանի ՊՆ-ից տարածած հաղորդագրությունում նշում էին, որ հայկական կողմը կիրառել է մարտական հարվածային անօդաչուներ, կհաստատե՞ք այդ տեղեկությունը, եւ արդյո՞ք դրանք ձեռք են բերվել միջազգային պայմանագրերի շրջանակներում: Լեւոն Այվազյանը պատասխանեց. «Անօդաչուներ` նոր չի, որ մենք կիրառում ենք, բավական երկար տարիներ մենք դրանք կիրառում ենք մեր սահմանների վերահսկողության ուղղությամբ, ինչ վերաբերում է հարվածային անօդաչուներին, եկեք ձեռնպահ մնամ այդ հարցի պատասխանից, որովհետեւ դա այնպիսի ոլորտ է, որը գաղտնիություն է պարունակում: Ոչ թե հասարակությանը տեղեկացնել չենք ուզում, այլ՝ հարեւաններին»:

Վերջերս մեր ՊՆ պատվիրակությունը Հնդկաստանում է գտնվել, Լեւոն Այվազյանն ասաց, որ ռազմական եւ ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության հնարավորություններ կան:

Ապրիլյան պատերազմից հետո պահածոների տարաների մասին էր շատ խոսվում, որ դրանցով են պաշտպանվում մեր զինվորները սահմանին: Լրագրողները ՊՆ պաշտոնյայից հետաքրքրվեցին՝ ապրիլից հետո ի՞նչ աշխատանքներ են տարվում, արդյո՞ք դեռ կան այդ պահածոների տարաները սահմանին: Լեւոն Այվազյանը պատասխանեց, որ հայ-ադրբեջանական սահմանին զգալի աշխատանքներ են կատարվել տեսադիտարկման սարքեր տեղադրելու ուղղությամբ: Դրանք մի ամբողջական ցանցային համակարգ են, որը հնարավորություն է տալիս արդյունավետ եւ օպերատիվ հսկել շփման գծի ողջ երկայնքը: Դա մի քանի աստիճան ավելացրել է շփման գծում վերահսկողությունը, հակառակորդի շարժը.«Ինչ վերաբերում է պահածոների մետաղյա տուփերին, դրանք պրիմիտիվ միջոցներ են, կարող եմ ասել, որ դրանք արդյունավետ միջոցներ են, ինչու չէ: Եթե դա օգուտ է տալիս, բարձր տեխնոլոգիական միջոցների կողքին կարող են լինել եւ նման միջոցներ: Հնարավոր է դեռեւս օգտագործվում է նման միջոցներ: Մեկը մյուսին չի խանգարում, ընդհակառակը, փոխլրացնում է»:

Թե սահմանի երկայնքի որ տոկոսն է արդիականացված սարքերով համալրվել՝ Լեւոն Այվազյանն ասաց, որ նման տեղեկություններ ձեռքի տակ չունի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031