Ազատամարտիկ, Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանն օրերս, ի հիշատակ Արթուր Սարգսյանի, ում հանրությունը կնքեց «Հաց բերող» անունով, պարկերով ալյուր է բաժանել «Սասնա ծռեր» խմբի անդամների ընտանիքներին: Ալյուրն, ինչպես տեղեկացրեց Բադասյանը, ստացվել է ազատագրված տարածքներում իր իսկ աճեցրած ցորենից, իսկ ակցիայի նպատակն է եղել, ցուցանել, որ Արթուր Սարգսյանի անձնվեր գործը օրինակ է դարձել և ունենալու է շարունակողներ:
Նախաձեռնությունն իրականացվել է «Հայ կանանց ճակատ»-ի մասնակցությամբ:
Մանրամասները` տեսանյութում
Սուրեն Սարգսյան
իսկ այս սենսացիոնալ ձեւակերպութենէն անդին, արդեօք այս մարդը մի բան ել կատարե՞ց, ողորմածի մայրիկին համար… նախընտրաբար, մի քիչ աւելի բովանդակալից մի բան…
իսկական հարցում է, լրագրող էք, թերեւս մտածեցիք իրեն այդ հարցումը ուղղել…
re:
https://www.aravot.am/2017/05/06/883682/
https://www.aravot.am/2017/05/03/882816/
https://www.aravot.am/2017/04/26/881529/