Լրահոս
Օրվա լրահոսը

Ավարտվել է ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը

Մայիս 23,2017 12:13

Ոստիկանության պաշտոնյաների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված լրիվ և բազմակողմանի նախաքննության արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետն ու նույն բաժանմունքի ավագ օպերլիազորը չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, այն է` սահմանված կարգով չեն գրանցել և միջոցներ չեն ձեռնարկել 2015-2016թթ.-ի ընթացում կատարված շուրջ 6 մլն դրամի տարբեր ապրանքների գողության 4 դեպքերը բացահայտելու ուղղությամբ: Հիշյալ պաշտոնյաների ապօրինի գործողությունների հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին և քաղաքացի Համլետ Կարապետյանի իրավունքներին:

Այսպես, քննությամբ պարզվել է, որ 2015 թվականի աշնանը Հ. Կարապետյանը ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Իգոր Մեսրոպյանին հայտնել է անհայտ անձի կողմից իր առանձնատներ ապօրինի մուտք գործելու և այնտեղից առանձնապես խոշոր չափերով` 5.320.000 ՀՀ դրամ արժողությամբ տարբեր տեսակի ապրանքների գողություն կատարելու մասին: Սակայն հիշյալ բաժանմունքի պետը, իր կողմից սպասարկվող տարածքում չբացահայտված հանցագործությունների գծով բացասական ցուցանիշ չունենալու անձնական դրդումներով, նշված գողության դեպքի մասին Հ. Կարապետյանից գրավոր հաղորդում չի ընդունել և չի կատարել իր ծառայողական պարտականությունները` միջոցներ չի ձեռնարկել հիշյալ հանցագործության դեպքը օրենքով սահմանված կարգով գրանցելու, դեպքի վայրը զննելու և հանցագործությունն ու այն կատարած անձին (անձանց) բացահայտելու ուղղությամբ:

Նշված գողության դեպքից մոտ 1 ամիս անց Հ. Կարապետյանը կրկին դիմել է Ի. Մեսրոպյանին և հայտնել իր առանձնատներից կատարված ևս մեկ` 360.000 ՀՀ դրամ արժողությամբ ապրանքների գողության մասին: Սակայն ոստիկանության պաշտոնյան դարձյալ գրավոր հաղորդում չի ընդունել քաղաքացուց և միջոցներ չի ձեռնարկել գողության երկրորդ դեպքի բացահայտման ուղղությամբ:

Բացի այդ, Հ. Կարապետյանի առանձնատներից 290.000 ՀՀ դրամի տարբեր ապրանքների գողության ևս երկու դեպք էլ արձանագրվել է 2016 թվականի ընթացքում, որոնց մասին հիշյալ քաղաքացին դարձյալ հայտնել է ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ պետին, սակայն վերջինս հանցագործությունների գրանցման և հայտնաբերման ուղղությամբ կրկին միջոցներ չի ձեռնարկել: Փոխարենը, Հ. Կարապետյանի մոտ օպերատիվ-հետախուզական ու անհրաժեշտ այլ միջոցառումներ ձեռնարկելու պատրանք ստեղծելու և նման կերպ իր ապօրինի գործողությունները քողարկելու նպատակով, իր աշխատակցին` ավագ օպերլիազոր Արմեն Հարությունյանին հանձնարարել է առանց գողությունների դեպքերը գրանցելու, դրանց բացահայտմանն ուղղված ձևական բնույթ կրող այցելություններ կատարել դեպքի վայր: Ընդ որում, Ա. Հարությունյանը նույնպես, չարաշահելով պաշտոնեական դիրքը, գողության դեպքերի մասին Հ. Կարապետյանից գրավոր հաղորդում չի ընդունել և անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել հանցագործությունների բացահայտման ուղղությամբ:

Այսպիսով, վերը նշված հանցավոր արարքները կատարելու համար, Իգոր Մեսրոպյանին և Արմեն Հարությունյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ Հատուկ քննչական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031