Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյանն արձագանքում է Սերժ Սարգսյանին. «Ժողովուրդ»

Մայիս 23,2017 11:45

6-րդ գումարման ԱԺ-ի առաջին նիստի օրը Սերժ Սարգսյանն իր երկարաշունչ ուղերձում անդրադարձել էր նաեւ ԼՂ կարգավորման խնդրին եւ այդ հարցը նախընտրական շրջանում շոշափած քաղաքական ուժերին։ Սարգսյանի խոսքով՝ դա քաղաքական ուժերի կողմից արվել էր իրենց վարկանիշը բարձրացնելու նպատակով։ Հաշվի առնելով այն, որ բացառապես «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքն էր նախընտրական շրջանում ԼՂ կարգավորման խնդիրը դարձրել ծրագրային հիմնադրույթ, ստացվում է, որ Սարգսյանի այդ հայտարարությունն ուղղված էր հենց «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ։

Սերժ Սարգսյանի այդ հայտարարությանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում արձագանքում է ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը։

– Պարոն Զուրաբյան, Սերժ Սարգսյանը քաղաքական ուժերին մեղադրել է, որ նախընտրական շրջանում ԼՂ հարցի շոշափման միջոցով ցանկացել են իրենց վարկանիշը բարձրացնել՝ ակնհայտորեն նկատի ունենալով Կոնգրեսին։ Ինչպե՞ս կմեկնաբանեք Սարգսյանի այդ հայտարարությունը։

– Պարզունակ դեմագոգիա է։ Ե՛ւ քաղաքագետները, ե՛ւ քաղաքական ուժերը կարծես կոնսենսուս ունեն այն բանի շուրջ, որ մեր այս քարոզարշավը, որը հիմնված էր խաղաղության ծրագրի վրա, վնասել է մեզ։ Մենք գիտակցաբար գնացել ենք մի քարոզարշավի, որում ասել ենք ճշմարտությունը՝ մեր դիրքերը բավականին խոցելի դարձնելով։ Ժողովրդավարական երկրում այդքան խոցելի չէինք լինի։ Օրինակ՝ Իսրայելը դեմոկրատական երկիր է, այնտեղ իսկապես ընտրությունների ժամանակ լինում է պայքար հակամարտության մեջ դիրքերն ավելի կոշտացնող քաղաքականության կողմնակիցների եւ խաղաղ կարգավորման կողմնակիցների միջեւ, դա սովորական պայքար է։ Հայաստանում, ցավոք սրտի, դեմոկրատիայի փոխարեն ունենք համատարած ընտրակեղծարարություն, կոռումպացված համակարգ եւ իշխանությունների 95 տոկոսանոց վերահսկողության ներքո գտնվող լրատվական դաշտ։ Նման միջավայրում մեր քաղաքական մեսիջը եղել է շատ խոցելի, եւ դրանից օգտվեցին իշխանությունները՝ ինչպես միշտ մի կողմ դնելով պետական մտածողությունը եւ ընտրակեղծարարության ու մանիպուլացիոն քարոզչական ռեսուրսը ուղղելով Կոնգրեսի դեմ։

Վահագն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031